Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

1973-Ա  22.05.2018թ.      
          
ԱՐՏԱԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտակ Իսրաելյանի լիազորված անձ Անուշ Շահվերդյանի դիմումը` Երևանի  քաղաքապետի 2004թ. օգոստոսի 10-ի հ.1567-Ա և 2018 թվականի ապրիլի 18-ի հ.1465-Ա որոշումների հիման վրա, Կոմիտասի պողոտայի հ.54 շենքի  բակում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 02052018-01-0003 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության ժամկետը երկարացնելու և անվանափոխություն կատարելու  մասին։
Կոմիտասի պողոտայի  հ.54 շենքի բակում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը  կազմում է 1143157 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87–Ն  որոշմամբ հաստատված  հավելվածով, հաշվի  առնելով <<Հողի և ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի 11.05.2018թ.  հ.20/2 Ե-344 գրությունը.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Արտակ Իսրաելյանի հետ կնքել համաձայնագիր՝ Կոմիտասի պողոտայի  հ.54 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի զբաղեցրած 25,4քմ մակերեսով հողամասի  համար 2004թվականի հոկտեմբերի 20-ին կնքված վարձակալության  հ. 1034/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին.
1)պայմանագրում <<Իսրայելյան>> բառը փոխարինել <<Իսրաելյան>> բառով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել  <<(այդ թվում` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով  օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի  6-րդ կետը  լրացնել  նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված  հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ  բովանդակությամբ.
<<8.Հողամասի տարեկան  վարձավճարը  կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3/երեք/ տոկոսը, որը  կազմում է 12555 /տասներկու հազար հինգ հարյուր  հիսունհինգ/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային  արժեքը 1 քմ-ի համար կազմում  է 16476 դրամ:>>.
7)պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թիվը  փոխարինել  <<900035311027>> թվով:
2. Արտակ Իսրաելյանին  պատկանող   ավտոտնակին տրամադրել  <<Կոմիտասի պողոտա, հ.54 շենք, ավտոտնակ հ.21>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական  ռեգիստրի   համապատասխան  տարածքային ստորաբաժանմանն ու  ՀՀ ոստիկանության Երևան   քաղաքի   բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ