Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1974-Ա 18.06.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի Հ. 1832-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «ՆՅՈՒ ՋԵՆԵՐԵՅՇՆ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ-ի 14.06.2019թ. հ. 19/53409 դիմումը.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019թ. հունիսի 3-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 1832-Ա որոշման հավելվածի 2-րդ կետը։
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ