Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

1996-Ա  24.05.2018թ.

ԱՐՄԻՆԵ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ  ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ
ՄԻՋՈՑՈՎ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմինե Ղահրամանյանի դիմումը՝ Զ.Քանաքեռցու փողոցի հ.44/1 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12012018-01-0021 վկայական), զբաղեցրած հողամասին կից` ընդլայնման նպատակով,  ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ  հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 186.95քմ (ծածկագրեր՝ 01-012-029-153 և 01-012-1034-001), որը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից։
Քննարկվող հողամասն  ընդգրկված չէ  հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի    49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 49-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին մասի 3-րդ ենթակետով,  Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.04.2018թ. հ.18-06/1-Ղ-566 եզրակացությունը.
1.Զ.Քանաքեռցու փողոցի հ.44/1 հասցեում, սեփականության իրավունքով Արմինե Ղահրամանյանին պատկանող շինության զբաղեցրած հողամասին կից` 186.95քմ մակերեսով հողամասը, որպես տրանսպորտային միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ տարածք, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 845 762 (ութ հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.Հայասատանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  դեկտեմբերի    15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Զ.Քանաքեռցու փողոցի հ.44/1 հասցեին կից՝ 186.95քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են ընդհանուր 1173.75քմ /986.8քմ + 186.95քմ/ մակերեսով հողամասի միասնական հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.13259-2005 գլխավոր հատակագիծը։
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից  15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                           Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ