Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

2-Ա  08.01.2019թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1528-Ն  ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշումը և ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 50-րդ և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> օրենքի 13-րդ հոդվածներով.
1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին տրամադրելու նպատակով, եռամսյակը մեկ նախապատրաստել տեղեկատվություն՝ Երևանի Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում ընթացող գործընթացների վերաբերյալ:
2.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ 10-օրյա ժամկետում, Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին>> N 1528-Ն որոշման հավելվածում նշված տարածքների հատակագծերը:
3.<<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ-ի տնօրենին.
1)Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին>> N 1528-Ն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պատշաճ ձևով ուղարկել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող` գույքային իրավունքներ ունեցող անձանց` ծանուցման մեջ հատուկ նշում կատարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջի մասին.
2)հանրության գերակա շահ ճանաչելու մաuին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշումը ներկայացնել հրապարակման ոչ պակաu, քան 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցում.
3)Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին>> N 1528-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորս ամսվա ընթացքում, կազմել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի հ. 1528-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները.
4)իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի հ.1528-Ն որոշմամբ Երևանի քաղաքի Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նախատեսված օտարման գործառույթների համակարգումը:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ-ի տնօրենի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ