Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

200-Ա 05.02.2019թ.



«ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 171 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 19.01.2019թ. հ.01/22.23/113-19 գրությամբ ներկայացված <<Երևանի թիվ 171 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 24.12.2018թ. հ.1289 ՎԱ-1 և հ.1290 ՎԱ-1 արձանագրությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով.
1. Առաջարկել <<Երևանի թիվ 171 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Ավանի Իսահակյան թաղամասում գտնվող շենքի 1-ին հարկից՝ 322.65քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար, շաբաթական երեք օր /ուրբաթ ժամը 19.00-20.00, շաբաթ ժամը 15.00-16.00-ը և կիրակի ժամը 13.00-14.00/ 20 000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով՝ Աստղիկ Յարալյանի հետ /անձ АМ 0895665, 006, 08.10.2012թ./ և շաբաթական չորս օր /երկուշաբթի ժամը 18.00-19.00-ը, չորեքշաբթի ժամը 18.00-20.00-ը, շաբաթ ժամը 12.00-14.00-ը ր կիրակի ժամը 11.00-13.00/ 38 000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով՝ Արմեն Գրիգորյանի հետ /անձ՝ АR 0269296, 012, 19.04.2017թ./ կնքել վարձակալության պայմանագրեր՝ դրանց կնքման պահից սկսած մեկ տարի ժամկետով` մշակութային և մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագրերն ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3. Վարձակալության պայմանագրերի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4. Հանձնարարել <<Երևանի թիվ 171 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրերի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականների պատճենները,
4) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրերով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի թիվ 171 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ