Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2019-Ա 03.07.2020թ.


«ԵՐԵՎԱՆԻ ՄՈՒՐԱՑԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 18 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ
ԱՆԱՀԻՏ ԿԱՐԼԵՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Մուրացանի անվան հ.18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2020թ. հունիսի 19-ի նիստի հ.8 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 26.06.2020թ. h.12/61494 զեկուցագիրը`
1.«Երևանի Մուրացանի անվան հ.18 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անահիտ Կարլենի Ավետիսյանի հետ 2020 թվականի հուլիսի 3-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (03.07.2020թ.-03.07.2025թ.)։
2.«Երևանի Մուրացանի անվան հ.18 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Դավիթավյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ