Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2034-Ա 06.07.2020թ.

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.55/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ
ՀԱՄԱՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտյոմ Մխեյանի լ/ա Թամարա Գրիգորյանի դիմումը՝ Հաղթանակի 2-րդ փողոցի հ.55/1 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1000.0քմ, որքան որ ամրագրված է հողի սեփականության իրավունքի 27.03.1995թ. հ.Ա021342 պետական ակտում։
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 30.04.2020թ. հ.Կ-30042020-01-0032 տեղեկանքը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.11.2019թ. հ.18-06/1368 և 08.06.2020թ. հ.18-06/2-47618 եզրակացությունները:
1. Սահմանել, որ Հաղթանակի 2-րդ փողոցի հ.55/1 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 1000.0քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն Հաղթանակի 2-րդ փողոցի հ.55/1 հասցեում գտնվող 1000.0քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը սահմանել համապատասխանաբար բնակավայրերի և բնակելի կառուցապատման:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում ։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման և իրավաբանական վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ