Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

204-Ա 06.02.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի Հ.2813-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով քաղաքացու դիմումը.
Երևանի քաղաքապետի 2018թ. օգոստոսի 13-ի «Ջանիկ Մկրտչյանի հետ կնքված հողամասերի վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու, պայմանագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.2813-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման 1-ին և 2-րդ կետերում «համաձայնագիր» բառը փոխարինել «համաձայնագրեր» բառով:
2. Որոշման 1-ին կետը լրացնել նոր՝ 13) ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
13) 14.04.1999թ. հ.ՓԲ-279206/1859 և 23.04.2004թ. հ.23/35-340 պայմանագրերը լրացնել նոր 7.7 և 6.8 ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա»:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ