Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

205-Ա 06.02.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» հ.13-Ն հրամանով.
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի համայնքային ծառայության թվով 5 թափուր պաշտոնների համար մրցույթների անցկացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման հ.1 դահլիճում:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` մինչև 2019 թվականի փետրվարի 11-ը` ապահովել Երևանի քաղաքապետարանի աշխա-տակազմի ներքին աուդիտի բաժնի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստա¬կան աշխատանքների իրականացումը և հաստատված ժամանակացույցի համաձայն մրցույթներ անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը` http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Երևանի պաշտոնական համացանցային կայքում /www.yerevan.am/:
4. Ընդունել ի գիտություն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.201 սենյակում:
Քաղաքացիները մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերն իրենց ցանկությամբ կարող են հանձնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
6.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ