Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2058-Ա 24.06.2019թ.


ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.06.2019թ. հ.18-06/661 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկի զբոսայգու հետնամասում գտնվող հենապատով ծանրաբեռնված հողամասի մակերեսը կազմում է 511.36քմ:
2. Քննարկվող՝ 511.36քմ մակերեսով հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին և ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։
3. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն՝ Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկի զբոսայգու հետնամասում գտնվող հենապատով ծանրաբեռնված` 511.36քմ հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման /կանաչ տարածքների/։
4. Սույն որոշման 1-ին կետում նշված 511.36քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
5. Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկի զբոսայգու հետնամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել <<Հալաբյան փողոց, հ.65/8>> հասցեն։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա.Ամյանին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին։
7. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
8. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի¬նության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
10. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ