Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2070-Ա 13.07.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի Հ.1393-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 49-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.06.2020թ. հ.18-06/609 գրությունը և «Արսեն Հայրապետյան» սահմանանփակ պատասխանատվու-թյամբ ընկերության տնօրենի 19.06.2020թ. հ.20/60669 գրությունը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 9-ի «Հ/Ա Բ-2 թաղամասի հ.77/2 հասցեում գտնվող բենզալիցքավորման կայանի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.1393-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ընկերության հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով պայման այն մասին, որ Հ/Ա Բ-2 թաղամասի հ.77/2 հասցեում գտնվող հողամասը արգելվում է ծանրաբեռնել բենզալիցքավորման /գազալիցքավորման/ կայանով և /կամ/ այն օգտագործել որպես դրա սպասարկման տարածք:»:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ