Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2078-Ա 13.07.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻ <<ՆՈՐ-ՈՒՂԻ>> ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռաֆիկ Քոչարյանի դիմումը՝ Նորագավիթ թաղամասի <<Նոր-ՈՒղի>> կոլտնտեսությունում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 22.12.2016թ. հ.11690 գրությունը և 20.11.09թ. հ.01-20/2597 արխիվային քաղվածքը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 588.58քմ /փաստաթղերով ամրագրված 555.0քմ-ի փոխարեն/, որը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն տարածագնահատման համաձայնեցված սխեմայի` գտնվում է 8-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.06.2020թ հ.18-06/1-Ք-437 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Նորագավիթ թաղամասի <<Նոր-ՈՒղի>> կոլտնտեսությունում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 555.0քմ:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նորագավիթ թաղամասի <<Նոր-ՈՒղի>> կոլտնտեսությունում գտնվող 555.0քմ մակերեսով հողամասը սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիա/, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ բնակելի կառուցապատման:
3. Հողամասի սահմանները որոշվում են 555.0քմ մակերեսով սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ