Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2080-Ա 13.07.2020թ.


ՀԱՂԹԱՆԱԿԻ 37-ՐԴ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.4Գ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Միխայել Խաչատրյանի դիմումը` Հաղթանակի 37-րդ տեղամասի հ.4գ հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 19.04.1995թ. Ա068410 պետական ակտը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակի 37-րդ տեղամասի հ.4գ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 6906.0քմ (պետական ակտում ամրագրված` 7800.0քմ մակերեսի փոխարեն) որից՝ 1430.0քմ մակերեսը ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ նախագծային ճանապարհի համար նախատեսված հողամասի սահմաններում է և ներկա պահին տրամադրման ենթակա չէ:
Քննարկվող՝ 5476.0քմ մակերեսով հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.06.2020թ. հ.18-06/1-Խ-1343 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակի 37-րդ տեղամասի հ.4գ հասցեում գտնվող հողամասի /անօգտագործելի հող իրացման ենթակա/ սահմանները որոշվում է 5476.0քմ (6906.0քմ-1430.0քմ) մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ