Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2087-Ա 13.07.2020թ.


<<ԵՐԵՎԱՆԻ Գ. ՉԱՈՒՇԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 188 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Պետական գույքի կառավարման կոմիտեի 30.06.2020թ. հ.01/22.23/4535-20 գրությամբ ներկայացված <<Երևանի Գ. Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 13.06.2020թ. հ.1683 ՎԱ-1 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.914-Ն որոշմամբ.
1. Առաջարկել <<Երևանի Գ.Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Հ. Բեկնազարյան փողոցի հ.5 շենքի 2-րդ հարկից՝ 371.1քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար շաբաթական երեք օր /երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ժամը` 18.00-20.00/, 55500 ՀՀ դրամ ամսական վարձավճարով՝ «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիա» ՀԿ-ի /նախագահ՝ Հայկ Ղուկասյան, անձ.՝ АK 0653444, 001, 15.11.2010թ./ հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրա կնքման պահից սկսած մեկ տարի ժամկետով` մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված վարձավճարի չափի հաշվարկն իրականացվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշումը, քանի որ աճուրդը կայացվել է նախքան Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.914-Ն որոշումն ուժի մեջ մտնելը:
3. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
5. Հանձնարարել <<Երևանի Գ.Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3) Պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
4) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի Գ. Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ