Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

209-Ա 06.02.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի Հ.3531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 22.11.2018թ. 20-ել-1317 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի ապրիլի 27-ի «Երևանի Մանուշյան փողոցի հ.68 բնակելի տան և հողամասի նկատմամբ Սողոմոն Սպարտակի Սողոմոնյանի իրավունքները վերականգնելու, 42.42քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3531-Ա որոշման վերնագրում, 2-րդ կետում «42.42» թիվը փոխարինել «38.76» թվով, նախաբանում և 1-ին կետում «342.42» թիվը փոխարինել «338.76» թվով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ