Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

211-Ա 06.02.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՎԵՐԻՆ ՇԵՆԳԱՎԻԹԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.49/5 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱՉՅԱ ՊԱՏՎԱԿԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հրաչյա Պատվականի Համբարձումյանի (ծնված 03.10.1961թ.) դիմումը։ Երևանի Վերին Շենգավիթի 1-ին փողոցի հ.49/5 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 73.24քմ, որից 50.6քմ մակերեսով հողամասը Հրաչյա Պատվականի Համբարձումյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայան տրված՝ 16.07.2014թ. հ.16072014-01-0177):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 16.08.2018թ. հ.1-0244, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.08.2018թ. հ.15049 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.08.2018թ. հ.20-Ել-844 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Վերին Շենգավիթի 1-ին փողոցի հ.49/5 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով,
1.Վերականգնել Երևանի Վերին Շենգավիթի 1-ին փողոցի հ.49/5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչյա Պատվականի Համբարձումյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 50.6քմ մակերեսով հողամասին կից 22.64քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 22.64քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ