Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2114-Ա 16.07.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Երևանի հ.20 մանկապարտեզ», «Երևանի հ.21 մանկապարտեզ», «Երևանի հ.35 մանկապարտեզ», «Երևանի հ.76 մանկապարտեզ», «Երևանի հ.97 մանկապարտեզ», «Երևանի հ.98 մանկապարտեզ», «Երևանի հ.99 մանկապարտեզ», «Երևանի հ.112 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների /այսուհետ՝ Կազմակերպություններ/՝ Երևան քաղաքի համապատասխանաբար Եզ.Կողբացու 2-ա, Տ.Մեծի 31-ա, Բաշինջաղյան 184/5, Րաֆֆու փող. 85/5, Սվաճյան փողոց 16, Նորքի 1 մ/շ Նանսենի փող. թիվ 1 և Նորքի 5 մ/շ թիվ 38/3 հասցեներում գտնվող շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 61-րդ հոդվածի դրույթները.
1. Ժամանակավորապես դադարեցնել Կազմակերպությունների գործունեությունը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Կազմակերպությունների տնօրեններին՝ հիմնանորոգման աշխատանքների կամ հիմնանորոգման մասնակի աշխատանքների ավարտից հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետին զեկուցել Կազմակերպությունների գործունեությունը վերսկսելու մասին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպությունների տնօրենների վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների վրա:
5. Սույն որոշման գործողությունները տարածվում են 2020թ. հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ