Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  2236-L  15.06.2018թ.

 ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՆ  ԸՆԹԱՑՔ  ՏԱԼՈՒ  ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   


Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 5-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 272-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները.
1.Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար նշանակել պատասխանատուներ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված պատասխանատուներին՝ վարել գրանցամատյանի փաստաթղթային տարբերակը և առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 272-Ն որոշմամբ սահմանված դրույթներով:
3.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշումը հրապարակել Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում, որի առանձին բաժնում տեղադրել սույն որոշման 1-ին կետում նշված պատասխանատու անձանց տվյալները:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ