Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  


2247-Ա  15.06.2018թ.


ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Լևոն Պողոսյանի դիմումը` Աբովյան փողոցի հ.34ա շենքի բակում  գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 21.02.2000թ. հ.0246432 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:    
Աբովյան փողոցի  հ.34ա  շենքի բակում  գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է  801 975  ՀՀ դրամ:                          
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ  հաստատված հավելվածով.
1.Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա.Սադոյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Լևոն Պողոսյանի հետ կնքել համաձայնագիր` Աբովյան փողոցի  հ.34ա շենքի բակում  գտնվող ավտոտնակի զբաղեցրած 15,6քմ մակերեսով հողամասի համար 16.11.1999թ. կնքված վարձակալության հ.9/11-32ՓԲ 06/1951 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021  թվականի հունվարի 1-ը:>>.   
2)պայմանագրի 5.2 ենթակետից հանել <<(այդ թվում` իրականացնել կապիտալ շինարարություն)`>> բառերը.      
3)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը՝ հoգուտ  Վարձատուի>> բառերը.  
4)պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.     
<<7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրա-ժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով լուծել պայմանագիրը:>>.
5)պայմանագրի 4-րդ կետում  <<1-հա -25846200>> թիվն ու բառը  փոխարինել <<1 քմ- 60000>> թվով  ու  բառով.
6)պայմանագրի 9-րդ կետում <<10/տաս/>> թիվն ու բառը  փոխարինել <<3/երեք/>>  թվով և բառով, իսկ <<4032>> թիվը` <<28080>> թվով.   
7)պայմանագրի 13-րդ կետում «103004220044» թիվը փոխարինել «900015213128» թվով.
8)պայմանագրի 15-րդ և 16-րդ կետերում <<0.25% >> թիվը փոխարինել <<0.05%>> թվով: 2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ