Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

 2254-Ա  15.06.2018թ.

      ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հաշվի առնելով Ռուբինյանց փողոց հ.2/3 շենք հ.3 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 23.08.2014թ. տրված հ.04/9330 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Էդգար Մելքոնյանի կողմից 08.06.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.001253 և հ.001254/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 08.06.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 111680 (մեկ հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր ութսուն) դրամ և 284177 (երկու հարյուր ութսունչորս հազար մեկ հարյուր յոթանասունյոթ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Էդգար Մելքոնյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  

  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ