Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2258-Ա  15.06.2018թ.
  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018Թ. ԱՊՐԻԼԻ 18-Ի Հ.1464-Ա  ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երևան» տարածքային ստորաբաժանման 06/06/2018թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-01/06/2018-1-0015 որոշումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի ապրիլի 18-ի «Երևանի քաղաքապետի 2018թ. փետրվարի  22-ի հ.643-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» հ.1464-Ա որոշման 2.1-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ քննարկվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և արդյունաբերական օբյեկտների կառուցապատման»:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի  քաղաքապետի  խորհրդական՝ Հ. Մուրադյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ