Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ 
 
2259-Ա  15.06.2018թ.
                                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի Հ.1883-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատու Թորգոմ Չոբանյանի կողմից 01.04.2016թ. տրված շինության արտաքին չափերի վերաբերյալ տեղեկանքը, քաղաքացի Հովհաննես Սիմոնյանի 29.05.2018թ. հ.Ս-2801 դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի մայօսի 16-ի «Ահարոնյան փողոցի հ.62/5 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացի Հովհաննես Մխիթարյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.1883-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 1–ին կետում «59.3 քառ.մետր» թիվն ու բառերը փոխարինել «10.7 քառ.մետր» թվով ու բառերով,
2)Որոշման 3-րդ կետի 1) ենթակետում «247230 (երկու հարյուր քառասունյոթ հազար երկու հարյուր երեսուն)» թիվն ու բառերը փոխարինել «47970 (քառասունյոթ հազար ինը հարյուր յոթանասուն)» թվով ու բառերով,
3.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ հետ վերադարձնել քաղաքացի Արսեն Հարությունյանի կողմից Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին  վճարված 17073 (տասնյոթ հազար յոթանասուներեք) դրամ գումարը։  
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ