Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
                                     2261-Ա  15.06.2018թ.                                  

            ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի Հ.809-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.05.2018թ. 20-ել-384 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի մարտի 6-ի «Երևանի Թբիլիսյան խճուղու հ.13/14 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արմեն Համլետի Ասլանյանի իրավունքները վերականգնելու, 703.98քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ. 809-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 4-րդ կետերում «Արմեն Համլետի Ասլանյանի» բառերից հետո լրացնել «Համլետ Արմենի Ասլանյանի, Վարդան Արմենի Ասլանյանի» բառերով, նախաբանի 1-ին նախադասությունում «Արմեն Համլետի Ասլանյանի (ծնված 22.02.1961թ.)» բառերից հետո լրացնել «Համլետ Արմենի Ասլանյանի (ծնված 27.04.1990թ.), Վարդան Արմենի Ասլանյանի (ծնված 05.05.1991թ.)» բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ