Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ 
 
                                             2262-Ա  15.06.2018թ.                                                 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի Հ.4436-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
          
      

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.05.2018թ. 20-ել-426 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2010 թվականի սեպտեմբերի 27-ի «Երևանի Կաշեգործների փողոցի հ.326, հ.326/1 բնակելի տների և հողամասների նկատմամբ Վարազդատ Էդուարդի Ռաֆաելյանի, Գայանե Բաղիշի Դունամալյանի իրավունքները վերականգնելու, 10.92քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.4436-Ա որոշման.
1)վերնագրից հանել «10.92քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու» բառերը
2)նախաբանում «310.92» թիվը փոխարինել «272.48» թվով,
3)նախաբանից հանել «որից 300քմ մակերեսով հողոմասը Գայանե Բաղիշի Դունամալյանին և Վարազդատ Էդուարդի Ռաֆաելյանին կարող է փոխանցվել սեփականության իրավունքով, իսկ 10.92 քմ մակերեսով հողամասն՝ ուղղակի վաճառքի միջոցով» բառերը            
4)1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1.«1 Վերականգնել Երևանի Կաշեգործների փողոցի հ.326, հ.326/1 բնակելի տների և հողամասների վրա գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարազդատ Էդուարդի Ռաֆաելյանի, Գայանե Բաղիշի Դունամալյանի սեփականության իրավունքը  բնակելի տների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 272.48քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 272.48քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ»։
5)Ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ,3րդ և 7-րդ կետերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ