Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2275-Ա 01.07.2019թ.


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետով և հիմք ընդունելով Համահայկական ամառային 7-րդ խաղերի կանոնակարգը՝ Երևան քաղաքի մարզական պատվիրակության մասնակցությունը 2019 թվականի օգոստոսի 5-ից 18-ը միջազգային մրցաշարին պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով.
1. Հաստատել՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերի Երևան քաղաքի կազմկոմիտեի և աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել կազմկոմիտեին՝ իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ ընտրական մրցաշարերի և 10-օրյա ուսումնամարզական հավաքների միջոցով, կանոնակարգով նախատեսված մարզաձևերի Երևան քաղաքի հավաքական թիմեր ձևավորելու, Երևանի մարզական պատվիրակությանը մարզահանդերձանքով, մարզագույքով ապահովելու և Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ու Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացվող միջազգային մրցաշարին երևանյան թիմերի մասնակցությունը պատշաճ մակարդակով ապահովելու ուղղությամբ։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ