Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.07.2019

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2280-Ա 02.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ЕBRD) հրավերը «ՎԶԵԲ Կանաչ Քաղաքներ. Կառուցել ավելի լավ և ավելի կայուն ապագա քաղաքների համար» միջոցառմանը մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին՝ 2019 թվականի հուլիսի 3-ից 5-ը գործուղել Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը, բացառությամբ՝ օրապահիկի, որն իրականացվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ