Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2281-Ա 02.07.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՌԴ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին-տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ս.Չերյոմինի հրավերը մասնակցելու «Մոսկովյան քաղաքաշինական 9-րդ ֆորումին» և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքի Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությանը` 2019 թվականի հուլիսի 4-ից 7-ը գործուղել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ հետևյալ կազմով.
Վիկտոր Մնացականյան - Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Ագնեսսա Մելիքսեթյան - Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ