Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2285-Ա  22.06.2018թ.

ՆՈՐՔԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.133 ՀԱՍՑԵՈՒՄ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳԵՎՈՐԳ ԿԻԼԻ-ԳԵՎՈՐԳՅԱՆԻ,ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԻԼ-ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ԿԻՄԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻԼ-ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ՉԻԼ-ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


      
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 29.08.2017թ. տրված հ.18-06/O-227 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումները (19.06.2017թ. հ.Կ-1916, 23.08.2017թ.               հ.Կ-2633).
1. Նորքի 7-րդ փողոցի հ.133 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման 25.06.2012թ. հ.25062012-01-0676 վկայական, որակավորման վկայական հ.037 տրված 15.12.2011թ.) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Գևորգ Կիլի-Գևորգյան (անձնագիր AN 0721220 տրված 22.11.2013թ. 010-ի կողմից, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոց, տուն հ.133), Հովհաննես Չիլ-Գևորգյան (անձնագիր AG 0463474 տրված 26.05.2005թ. 011-ի կողմից, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոց, տուն հ.133), Կիմա Ստեփանյանի (անձնագիր AM 0492499 տրված 28.10.2011թ. 010-ի կողմից, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոց, տուն հ.133), Հարություն Չիլ-Գևորգյան (անձնագիր AM 0414363 տրված 10.08.2011թ. 010-ի կողմից, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոց, տուն հ.133) և Լուսինե Չիլ-Գևորգյան (անձնագիր AM 0306081 տրված 19.05.2011թ. 010-ի կողմից, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոց, տուն հ.133) կողմից ինքնակամ իրականացված 324.91 քառ.մետր ընդհանուր մակերեսով  կառույցը (բնակելի) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1329179 (մեկ միլիոն երեք հարյուր քսանինը հազար մեկ հարյուր յոթանասունինը) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ