Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2330-Ա 03.07.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ՓՈՂՈՑԻ Հ.44/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ, Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցն ու հողամասը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրի պայմաններին չհակասելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 24.06.2019թ. հ.18-06/Ի-98 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու վերաբերյալ 13.06.2019թ. հ.18/Ա-5827 գրավոր առաջարկությանը վերջինիս կողմից տրված համաձայնությունը.
1. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան, Արաբկիր Աղբյուր Սերոբի փողոցի հ.44/3 հասցեում գտնվող 295.9 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն, օժանդակ շինություններ /ավտոտնակ, շինություն, լողավազան, աստիճանավանդակ) ճանաչել օրինական։
2. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան, Արաբկիր Աղբյուր Սերոբի փողոցի հ.44/3 հասցեում գտնվող, սույն որոշման 1-ին կետով օրինականացված 295.9 քառ. մետր (բնակելի տուն` 204.4 քառ.մետր, օժանդակ շինություններ /ավտոտնակ, շինություն` 47.2 քառ.մետր, լողավազան` 24.0 քառ.մետր, աստիճանավանդակ` 20.3 քառ.մետր/` 91.5 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը (սեփականության իրավունքի գրանցման 29.07.2008թ. հ.2468734 վկայական)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 4060620 (չորս միլիոն վաթսուն հազար վեց հարյուր քսան) դրամով, և նույն հասցեում տարածագնահատման 4-րդ գոտում գտնվող՝ կառույցի համար առանձնացված 509.75 քառ. մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ հ.1615-2008 տրված 02.07.2008թ.)՝ 8398641 (ութ միլիոն երեք հարյուր իննսունութ հազար վեց հարյուր քառասունմեկ) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի եղանակով օտարել կառույցն իրականացրած անձ՝ քաղաքացի Սիմոն Պողոսի Արզումանյանին ՝ այսուհետ Գնորդ։
3. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է՝
1) սույն որոշման ընդունման պահից 30-օրյա ժամկետում.
ա. սույն որոշման 2-րդ կետով կառույցի համար սահմանված գումարը վճարել Երևան քաղաքի բյուջեի N900015211262, իսկ հողամասի համար սահմանված գումարը՝ N900015211254 գանձապետական հաշիվներին,
բ. Երևան քաղաքի բյուջեի N900015211387 գանձապետական հաշվին վճարել կառույցի նկատմամբ Երևան համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար կատարված ծախսերը, որոնք կազմում են 23720 (քսաներեք հազար յոթ հարյուր քսան) դրամ,
2) իր միջոցների հաշվին վճարել կառույցի և հողամասի չափագրման ու դրանց վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանին 10-օրյա ժամկետում կառույցի և հողամասի համար սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գումարների վճարումից հետո, Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5. Սահմանել, որ օտարվող հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 25-ի հ.2870-Ա որոշմամբ 02.07.2008թ. տրված հ.1615-2008 գլխավոր հատակագծով։
6. Նախազգուշացնել Գնորդին, որ կառույցի և հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ