Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2339-Ա 03.07.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի Հ.1636-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ԿԱՖԷ” ՍՊԸ-ի 31.05.2019թ. h.ՉԿԱ 1/0557 գրություն-տեղեկանքը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 17-ի «Երևան, Շենգավիթ Ա.Մանթաշյան փողոցի հ.15/2 հասցեում`սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերում քաղաքացի Բորիս Ալումի Գյագունցի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.1636-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում «16.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն` 14.5 քառ.մետր, սանհանգույց` 2.2 քառ.մետր)» բառերը փոխարինել «17.1 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն` 14.5 քառ.մետր, սանհանգույց` 2.2 քառ.մետր, պարիսպ` 0.4 քառ.մետր)» բառերով,
2) Որոշման 3-րդ կետի 1) ենթակետում «53440 (հիսուներեք հազար չորս հարյուր քառասուն)» թիվն ու բառերը փոխարինել «54720 (հիսունչորս հազար յոթ հարյուր քսան)» թվով ու բառերով,
3) Որոշման 3-րդ կետի 1) և 3) ենթակետերով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ