Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2342-Ա 03.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11–Ի Հ.1108–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման 12.04.2019թ. հ.12042019-01-0213 վկայականը և անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը (նոտարական կարգով վավերացված 09.04.2019թ. հ.1683) և քաղաքացի Արմեն Ասատրյանի 20.06.2019թ. հ.Ա-6566 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 11–ի «Լիազորություն վերապահելու մասին» հ.1108–Ա որոշման 1-ին կետում «Լուսիկ Թամրազյանի» բառերը փոխարինել «Արմեն Ասատրյանի» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ