Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


238-Ա 08.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.92/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՇՈՒՇԱՆՆԱ ՄԵԼՍԻԿԻ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ,ԿԱՐԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Շուշաննա Մելսիկի Ավանեսյանի(ծնված 06.09.1991թ.),Կարեն Արթուրի Մանուկյանի(ծնված 31.03.1989թ.) դիմումը։ Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի հ.92/3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 258.6քմ, որից 153.7քմ մակերեսով հողամասը Շուշաննա Մելսիկի Ավանեսյանին, Կարեն Արթուրի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 16.03.2020թ. հ.16032020-01-0297):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 31.07.2020թ. հ.01-0793, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 27.08.2020թ. հ.10877 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.01.2021թ. հ.20-Ել-Մ-7593 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի հ.92/3 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի հ.92/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Շուշաննա Մելսիկի Ավանեսյանի, Կարեն Արթուրի Մանուկյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 153.7քմ մակերեսով հողամասին կից 104.9քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 104.9քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ