Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2388-Ա 08.07.2019թ.


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 463-րդ, 464-րդ հոդվածները, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի h.41-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումները.
1. 2019թ. հունիսի 28-ին կայացած գույքի աճուրդային վաճառքի հաղթողին տրամադրել գույք համաձայն սույն որոշման հավելվածի։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա.Ամյանին` աճուրդով գնված գույքի վճարման ենթակա գումարների վճարումները սահմանված ժամկետում ու կարգով կատարելուց հետո աճուրդում հաղթողի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր։
4. Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ֆինանսական վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ