Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


239-Ա 08.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի Հ.3871-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով քաղաքացի Հրաչյա Գրիգորյանի 11.01.2021թ. հ.Գ-50 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 2-րդ թաղամաս հ.47 շենքի հ.17 բնակարան հասցեում՝ քաղաքացի Հրաչյա Հակոբի Գրիգորյանի կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3871-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում և 1-ին կետում «Դավթաշեն 2-րդ թաղամաս հ.47 շենքի հ.17 բնակարան» բառերը փոխարինել «Դավթաշեն 2-րդ թաղամաս հ.47 շենք» բառերով,
2) Որոշման 1-ին կետից հանել «(սեփականության իրավունքի գրանցման 10.06.2015թ. հ.10062015-01-0010 վկայական)» բառերը:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ