Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2392-Ա 10.08.2020թ.


ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.32/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցն ու հողամասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրի պայմաններին չհակասելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 14.03.2007թ. տրված հ.18-06/Ի-222 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու վերաբերյալ 26.06.2020թ. հ.18/Ա-4551 գրավոր առաջարկությանը վերջինիս կողմից տրված համաձայնությունը.
1. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոցի հ.32/4 հասցեում գտնվող 711.1 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն, ծածկոց, լողավազան, պարիսպ) ճանաչել օրինական։
2. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոցի հ.32/4 հասցեում գտնվող, սույն որոշման 1-ին կետով օրինականացված 711.1 քառ. մետր կառույցը (բնակելի տուն՝ 596.3 քառ.մետր, ծածկոց՝ 11.7 քառ.մետր, լողավազան՝ 16.5 քառ.մետր, պարիսպ՝ 86.6 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը (սեփականության իրավունքի գրանցման 29.12.2008թ. հ.2467037 վկայական)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 5248100 (հինգ միլիոն երկու հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր) դրամով, և նույն հասցեում տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող՝ կառույցի համար առանձնացված 2012.665 քառ. մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ հ.2155-2007 տրված 10.08.2007թ.)՝ 18267890 (տասնութ միլիոն երկու հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր իննսուն) դրամ արժեքով, ուղղակի եղանակով օտարել կառույցն իրականացրած անձ Վարդան Տիգրանի Ավետիսյանին՝ այսուհետ Գնորդ։
3. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է՝
1) սույն որոշման ընդունման պահից 30-օրյա ժամկետում.
ա. սույն որոշման 2-րդ կետով կառույցի համար սահմանված գումարը վճարել Երևան քաղաքի բյուջեի N900015211262, իսկ հողամասի համար սահմանված գումարը՝ N900015211254 գանձապետական հաշիվներին,
բ. Երևան քաղաքի բյուջեի N900015211387 գանձապետական հաշվին վճարել կառույցի նկատմամբ Երևան համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար կատարված ծախսերը, որոնք կազմում են 18923 (տասնութ հազար ինը հարյուր քսաներեք) դրամ,
2) իր միջոցների հաշվին վճարել կառույցի և հողամասի չափագրման ու դրանց վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանին՝ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
5. Սահմանել, որ օտարվող հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի 2007 թվականի հուլիսի 30-ի հ.2483-Ա որոշմամբ 10.08.2007թ. տրված հ.2155-2007 գլխավոր հատակագծով։
6. Նախազգուշացնել Գնորդին, որ կառույցի և հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ