Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2396-Ա 09.07.2019թ.

 

ՍՎԵՏԼԱՆԱ ՓԱՆՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սվետլանա Փանոսյանի լ/ա Գևորգ Մնջոյանի դիմումը՝ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Երևանի քաղաքապետի 2008 թվականի փետրվարի 13-ի հ.511-Ա և 2013 թվականի ապրիլի 19-ի հ.1842-Ա որոշումներով՝ Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոցի հ.25/2 հասցեում գտնվող 20.0քմ և 20.0քմ մակերեսներով հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրվել են Սվետլանա Փանոսյանին, կնքվել են կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրեր, որնցից ծագող իրավունքներն ստացել են պետական գրանցում (2013 թվականի հոկտեմբերի 2-ին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական): Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 2008թ. մարտի 3-ին կնքված հ.344 պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2018թ. փետրվարի 14-ին, իսկ 2013 թվականի հունիսի 1-ին կնքված հ.4346 պայմանագրի գործողության ժամկետը ավարտվել է 2018 թվականի ապրիլի 19-ին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի դրույթներով, հաշվի առնելով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 2008թ. մարտի 3-ին կնքված հ.344 և 2013 թվականի հունիսի 1-ին կնքված հ.4346 պայմանագրերի 9-րդ կետերը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.06.2019թ. հ.18-06/1-Մ-6702 եզրակացությունը.
1. Լիազորել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վ.Մնացականյանին` Երևանի քաղաքապետի անունից, Սվետլանա Փանոսյանի հետ կնքել Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոցի հ.25/2 հասցեում գտնվող 40.0քմ /20.0+20.0/ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ժամկետով՝ վարձավճարը սահմանելով հողամասի կադաստրային արժեքի 5%-ի չափով, պայմանագրի 4-րդ կետում ավելացնել, նոր ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.
<<Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերը իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:>>:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ