Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


240-Ա 08.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի Հ.2873-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով սեփականության իրավունքի գրանցման 03.11.2015թ. տրված հ.03112015-01-0067 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 30.11.2020թ. տրված հ.Կ-30112020-01-0048 որոշումը, քաղաքացի Վահան Հարությունյանի՝ ի դեմս օրինական ներկայացուցչի 14.12.2020թ. հ.Մ-13886 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 14-ի «Երևան, Աջափնյակ Շիրազ փողոցին հարող Գ-1 թաղամասի հ.7/10 հողամաս հասցեում` համատեղ սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Վահան Վլադիկի Հարությունյանի և Սոնա Ռաֆիկի Զաքարյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.2873-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում և 1-ին կետում «համատեղ սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Վահան Վլադիկի Հարությունյանի և Սոնա Ռաֆիկի Զաքարյանի կողմից ինքնակամ իրականացված» բառերը փոխարինել «սեփականության իրավունքով քաղաքացի Վահան Վլադիկի Հարությունյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ» բառերով,
2) Որոշման 1-ին կետում «04.07.2006թ. տրված 1968614» բառերը փոխարինել «03.11.2015թ. տրված 03112015-01-0067» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ