Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2408-Ա 10.08.2020թ.


ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ Ե.ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ Հ.70 ՇԵՆՔԻ Հ.106 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԵՐԵՆԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ ԵՓՐԵՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 01.06.2020թ. տրված հ.18-06/ԲՕ-52 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 23.04.2020թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով Վահե Եփրեմյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (28.04.2020թ. հ.Ե-2633, 22.05.2020թ. հ.Ե-2751).
1. Երևան, Կենտրոն Ե.Չարենցի փողոց հ.70 շենքի հ.106 հասցեում՝ (սեփականության իրավունքի գրանցման 17.07.2019թ. հ.17072019-01-0265 վկայական) քաղաքացի Դերենիկ Արմենակի Եփրեմյանի կողմից ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 6400 (վեց հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ