Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


242-Ա 08.02.2021թ.

 


ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.126/8 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԿՎԱԴՐԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 22.06.2020թ. տրված հ.18-06/Օ-286 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Կիմ Վահանյան» Ա/Ձ-ի կողմից 25.05.2020թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով «ԿՎԱԴՐԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (01.06.2020թ. հ.Շ-582).
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 26.12.2018թ. հ.01/18-05/1-Ս-7723-1094 համաձայնեցված նախագիծը, 16.12.2018թ. հ.01/18-07/1-Ս-6680-830 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 26.12.2018թ. տրված հ.01/18-Ս-7723-1288 շինարարության թույլտվությունը։
2. Երևան, Կենտրոն Անտառային փողոցի հ.126/8 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 16.04.2019թ. տրված հ.16042019-01-0200 վկայական) «ԿՎԱԴՐԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին (քաղվածք պետական գրանցման վկայականից, գրանցման համարը 290.110.951854 տրված 29.03.2017թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 2759.1 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բազմաբնակարան բնակելի շենք /կիսակառույց/ /նկուղային հարկ՝ 354.9 քառ.մետր, կիսանկուղային հարկ 333.4 քառ.մետր, 1-ին հարկ՝ 364.2 քառ.մետր, 2-րդ հարկ՝ 371.4 քառ.մետր, 3-րդ հարկ՝ 371.4 քառ.մետր, 4-րդ հարկ՝ 371.4 քառ.մետր, 5-րդ հարկ՝ 296.2 քառ.մետր, 6-րդ հարկ՝ 296.2 քառ.մետր/) ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 17658240 (տասնյոթ միլիոն վեց հարյուր հիսունութ հազար երկու հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած,
4) սույն որոշման 1-ին կետով օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ