Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


243-Ա 08.02.2021թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով՝
1. 2021 թվականի փետրվարի 12-ին ժամը 11.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2) Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3) Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ