Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


244-Ա 08.02.2021թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ Ղ. ԱԼԻՇԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.95 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ
ՔՐԻՍՏԻՆԱ ԷԴՈՒԱՐԴԻ ՊԱՊՈՅԱՆԻ ՀԵՏ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Ղ. Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հունվարի 25-ի նիստի հ.10 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 05.02.2021թ. h.12/9214 զեկուցագիրը`
1.«Երևանի Ղ. Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Քրիստինա Էդուարդի Պապոյանի հետ 2021 թվականի փետրվարի 8-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /08.02.2021թ.-08.02.2026թ./:
2.«Երևանի Ղ.Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Անժելա Մարությանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ