Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.07.2017

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 2479-Ա  19.07.2017թ.

ԷՄԻԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էմիլ Գասպարյանի դիմումը՝ Աճառյան փողոցի հ.22/7 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող տաղավարի  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21012013-01-2081 վկայական) զբաղեցրած հողամասին կից` ընդլայնման նպատակով,  ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ  հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 17.10քմ (ծածկագիր՝ 01-002-018-001), որը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինությունների սպասարկման կամ դրանց վերակառուցման ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով։
 Քննարկվող հողամասն  ընդգրկված չէ  ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով,  Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.07.2017թ. հ.18-06/2-39848 եզրակացությունը.
1.Աճառյան փողոցի հ.22/7 հասցեում, սեփականության իրավունքով Էմիլ Գասպարյանին պատկանող տաղավարի զբաղեցրած հողամասին կից` 17.10քմ մակերեսով հողամասը, որպես շինության սպասարկման տարածքի ընդլայնում, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 73 360 (յոթանասուներեք հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 25-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Աճառյան փողոցի հ.22/7 հասցեին կից՝ 17.10քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են 17.10քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից  15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ