Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.07.2017

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 2484-Ա  19.07.2017թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ  ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ  
 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Արմենիկում>> ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Մելքոնյանի դիմումը՝ Շերամի փողոցի հ.2 հասցեում գտնվող շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները վերաճշտելու մասին։      
Տարածքի տեղագրական հանույթի ճշտգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասի փաստացի մակերեսը առանց ուրվագծային և ուրվագծային չափերի փոփոխության կազմում է 11980.92քմ /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականում ամրագրված մակերեսի փոխարեն/, որից 2751.8քմ մակերեսով հողամասը ներառված է նախագծային ճանապարհի սահմաններում:
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ հասարակական կառուցապատման գոտում է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.07.2017թ. հ.18-06/1-Մ-5430 եզրակացությունը.      
1.Սահմանել, որ Շերամի փողոցի հ.2 հասցեում գտնվող շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 11980.92քմ։
2.Հողամասի  սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը:
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Շերամի փողոցի հ.2 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի՝ իսկ գործառնական նշանակությունը՝  հասարակական կառուցապատման։
4.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ