Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


249-Ա 09.02.2021թ.


ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 45-ՐԴ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդան Ղարիբյանի լ/ա Արտյոմ Խաչատրյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամասի 45-րդ տեղամասի հ.2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան Ղարիբյանին պատկանող հողամասի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01062020-01-0067 վկայական, գաղտնաբառ՝ KINYHBDPAUW3/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 01062020-01-0067 վկայականում՝ քննարկվող հողամասի նպատակային նշանակությունը ամրագրված է գյուղատնտեսական, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ խաղող:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է բնակելի և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ։
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 8-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշումը, հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 12.08.2020թ. հ.0427594 պայմանագիրը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.01.2021թ. հ.18-06/1-Խ-3980 եզրակացությունը.
1.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակ թաղամասի 45-րդ տեղամասի հ.2 հասցեում գտնվող, Վարդան Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող 306.15քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից եռամսյա ժամկետում վճարված լինելու դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ