Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

  2518-Ա  13.07.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի  N 1257-Ա
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության  նախագահի 12.07.2018 թվականի հ.Ֆ/1-057 գրությունը.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2013 թվականի մարտի 22-ի «Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 29-ի N 1052-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1257-Ա որոշումը:
2.Ընդունել ի գիտություն, որ Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի  29-ի N 1052-Ա որոշման, դրա հիման վրա կնքված հողամասի անհատույց օգտագործման պայմանագրի (նոտարական վավերացում՝ 15.11.2011թ., սեղանամատյան, թիվ 6823) համաձայն` անշարժ գույքի ռեգիստրում պետական գրանցման ենթարկված (07.12.2011թ. N 2679714 վկայական) Երևանի Արտաշատի խճուղու հ.35 հասցեի՝ 10 հա հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքը պատկանում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ   ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                          
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ   ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Կ.ԱՐԵՅԱՆ