Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

262-Ա 25.01.2022թ.

 

Պ.ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.51/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ՄԻ ՄԱՍԻ /198.3ՔՄ/ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԲԻ ԱՅ ՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լ/ա Ալբերտ Արզումանյանի դիմումը` Պ.Սևակի փողոցի հ.51/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող անշարժ գույքի (198.3 քմ), (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25082021-01-0275 /գաղտնաբառ՝ 1ABJAREIUACI/ վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու մասին.
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 15-ի հ.600-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.12.2021թ. հ.18-08/1-Ա-19661 եզրակացությունը.
1. Պ.Սևակի փողոցի հ.51/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԲԻ ԱՅ ՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և ըստ ներկայացված բաժանման սխեմայի՝ 198.3 քմ մակերեսով անշարժ գույքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում` որպես ավտոտնակ /ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 8-րդ կետ/, իսկ համաձայն բաժանման սխեմայի՝ 220.9քմ մակերեսով անշարժ գույքի գործառական նշանակությունը թողնել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական տարածք /ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.2 հավելվածի 4-րդ կետ/:
2. Հանձնարարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված 198.3քմ մակերեսով անշարժ գույքը հաշվառել որպես բնակելի:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի մի մասի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ