Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2545-Ա  16.07.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.45/49 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ  ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԵՆԻԱՄԻՆ ԺՈՐԺԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Բենիամին Ժորժիկի Հարությունյանի (ծնված 17.11.1961թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 14.11.2017թ. հ.1-0292, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 18.10.2017թ. հ.13123 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.11.2017թ. հ.20-Ել-1157 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Շիրակի փողոցի հ.45/49 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Շիրակի փողոցի հ.45/49 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Բենիամին Ժորժիկի Հարությունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 59.78քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 59.78քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Շիրակի փողոցի հ.45 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝  << Շիրակի փողոց հ.45/49 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝ Հ.Մուրադյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                            
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Կ.ԱՐԵՅԱՆ