Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2547-Ա  17.07.2018թ.

ՎԱՐԴՈՒՀԻ ԽԵԲՈՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ ԽՈՍՔԻ ԾԱՆՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ Հ. 8 ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ  ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Վ.Խեբոյանի դիմումը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»  կետով և 5-րդ մասով՝
1.Վարդուհի Խեբոյանին՝ 2018 թվականի հուլիսի 17-ից ազատել «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                                 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                   Կ.ԱՐԵՅԱՆ