Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

2552-Ա  18.07.2018թ.

ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ  Հ.4/7  ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարինե Գրիգորյանի  դիմումը՝ Ալեք Մանուկյան փողոցի հ.4/7 հասցեում գտնվող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15112016-01-0173 վկայական)  վարձակալության իրավունքն  այլ  անձի  փոխանցելու  մասին։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ կետով, Երևան  քաղաքի  ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի  հ.87-Ն որոշմամբ.
1.Թույլատրել Կարինե Գրիգորյանին՝ Ալեք Մանուկյան փողոցի հ.4/7 հասցեում գտնվող 332.57քմ մակերեսով հողամասի համար 2016 թվականի նոյեմբերի 2-ին կնքված վարձակալության հ.4414 պայմանագրով նախատեսված իր իրավունքներն ու պարտավորությունները փոխանցել այլ անձի:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝  Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                        
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        Կ.ԱՐԵՅԱՆ