Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2558-Ա  18.07.2018թ.

ԷՄՄԱ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ  ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ,  ՀԱՍՑԵ   ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մանուկ և Ժաննո Պատրիկյանների դիմումը` Երևանի  քաղաքապետի 2005 թվականի ապրիլի  21-ի   հ. 847-Ա որոշման  հիման վրա, Ազատության պողոտայի հ.9/3 շենքի բակում  գտնվող, 2018 թվականի  հունիսի  25-ին  ըստ օրենքի ժառանգության իրավունքի  հ. 4027 և  սեփականության իրավունքի  հ. 4026 վկայագրերով Էմմա Հովհաննիսյանից իրենց փոխանցված ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության  ժամկետը  երկարացնելու  և   անվանափոխություն  կատարելու  մասին։
Ազատության պողոտայի հ.9/3 շենքի բակում  գտնվող  ավտոտնակի  կադաստրային  արժեքը  կազմում  է 577315 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի  3-րդ,  53-րդ,  59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու  2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87–Ն  որոշմամբ հաստատված  հավելվածով,  հաշվի առնելով <<Հողի  և  ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի 09.07.2018թ. հ.20/2  Ե-467 գրությունը.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից Մանուկ և Ժաննո Պատրիկյանների հետ  կնքել համաձայնագիր՝ Ազատության պողոտայի հ.9/3 շենքի բակում  գտնվող, 2018 թվականի  հունիսի 25-ին  ըստ օրենքի ժառանգության իրավունքի  հ.4027 և  սեփականության իրավունքի  հ. 4026 վկայագրերով իրենց փոխանցված ավտոտնակի զբաղեցրած 17,1քմ  մակերեսով հողամասի համար 19.08.2005թ. կնքված վարձակալության հ.251322 պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրում <<Հովհաննիսյան Էմմա>> բառերը փոխարինել <<Մանուկ և Ժաննո Պատրիկյաններ>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի հունվարի  1-ը:>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` Հայաստանի Հանրապետւթյան օրենսդրությամբ  սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի  6-րդ  կետը  լրացնել  նոր՝  6.7  ենթակետով,  հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված  հողամասի  օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ  կետը  շարադրել  հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան  վարձավճարը  կազմում է տվյալ հողամասի  կադաստրային  արժեքի 3 /երեք/ տոկոսը, որը կազմում է 8452 /ութ հազար չորս հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային  արժեքը 1 քմ-ի համար կազմում  է  16476 դրամ:>>:
2.Մանուկ և Ժաննո Պատրիկյաններին պատկանող ավտոտնակին  տրամադրել <<Ազատության պողոտա, հ.9/3 շենք, ավտոտնակ հ.3>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ  ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին,  Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա  ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը  դնել  Երևանի  Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի  վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի  քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                               
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ   ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        Կ.ԱՐԵՅԱՆ